Բայդենը թույլ կտա ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակիցներին...

ԱՄՆ-ը չի խանգարի դաշնակիցներին F-16 կործանիչներ փոխանցել Ուկրաինային, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։

Ըստ նրանց՝ Սպիտակ տունն ազդարարում է եվրոպացի դաշնակիցներին, որ չի պատրաստվում արգելափակել F-16-ի մատակարարումները, քանի որ մշտապես գտնվում է Կոնգրեսի և այլ երկրների ճնշման տակ։

Այնուամենայնիվ, CNN-ը նշում է, որ վարչակազմի պաշտոնյաները դեռ տեղյակ չեն որևէ դաշնակցի կողմից F-16-ների արտահանման պաշտոնական դիմումի մասին:

Սպիտակ տան վրա ճնշումը Կիևին կործանիչներ տրամադրելու հետ կապված ուժեղացել է, երբ Մեծ Բրիտանիան հայտարարել է միջազգային կոալիցիայի աշխատանքի մեկնարկի մասին, որն ուղղված է Ուկրաինայի համար F-16-ներ գնելուն։

Այն երկրները, որոնք ԱՄՆ-ից գնել են F-16 կամ զենքի ցանկացած այլ համակարգ, նախքան դրանք երրորդ երկիր տեղափոխելը, պետք է ստանան Վաշինգտոնի հավանությունը:

Մայիսի 17-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ ԱՄՆ-ը չի փոխել Ուկրաինային F-16 ինքնաթիռներ մատակարարելու իր պլանները և դեռևս մտադիր չէ Կիևին կործանիչներ մատակարարել: Միևնույն ժամանակ, ըստ Politico-ի, Պենտագոնը դեմ չէ, որ  մյուս երկրները F-16 կործանիչներ տրամադրեն Կիևին։

Սպասվում է, որ այդ հարցը քննարկման առարկա կդառնա հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։