
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն այսօր Չիկագոյում հաշմանդամության պաշտպանների, խորհրդատուների և ծառայությունների ներկայացուցիչների ազգային համաժողովում հանդես կգա իր առաջին հրապարակային ելույթով Օվալաձև գրասենյակից հեռանալուց հետո, հայտնում է NBC News-ը։
Կոնֆերանսին Բայդենին կմիանան հանրապետական Ռոյ Բլանտը, նախկին սենատոր Դեբի Ստաբենոն և նախկին նահանգապետ և սոցիալական ապահովության ադմինիստրատոր Մարտին Օ'Մալլին:
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը դուրս մնաց նախագահական պայքարից՝ տեղը զիջելով ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։
Հարիսը, սակայն, ջախջախիչ պարտություն կրեց նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի դեմ պայքարում: