Բայդենը պատահաբար ցույց է տվել լրագրողների նա...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատահաբար հանրությանը ցույց է տվել ծածկաթուղթը, որում գրված են եղել լրագրողների կողմից իրեն ուղղված հարցերը: Այս մասին հայտնի է դարձել հարավկորեացի գործընկեր Յուն Սոկ Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Մասնավորապես, թերթիկի վերևում պատկերված էր հնդկական ծագումով «Los Angeles Times»-ի լրագրող Քորթնի Սուբրամանիանի լուսանկարը: Բացի այդ, նրա ազգանունը, անհարմար արտասանությունից խուսափելու համար, վանկերով գրված էր պետության ղեկավարի համար։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ գործող նախագահը մամուլի համար բաց միջոցառումների ժամանակ հանրությանը ցուցադրում է ելույթի համար նախատեսված ծածկաթերթիկ, որում նկարագրված են նրա գործողությունները։