
Եվրոպայի երկրներում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման հակառակորդները մտահոգված են տվյալ հարցով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անգործության կապակցությամբ, գրում է Axios-ը:
«Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի հակառակորդները մտահոգված են, որ նախագահ Բայդենը պատրաստ չէ ողջ ուժով պայքարել, որպեսզի կանգնեցնի գազամուղի շինարարությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած պորտալի աղբյուրի խոսքով՝ Ուկրաինայում մտահոգված են, որ Բայդենը Մյունխենի համաժողովի ընթացքում չխոստացավ օգտագործել բոլոր հասանելի գործիքները շինարարությունը կանգնեցնելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել «Ֆորտունա» նավի նկատմամբ, որը զբաղվում է տվյալ գազամուղի կառուցմամբ: