Հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինա կուղարկի 1,22 մլրդ դոլարի ռազմական օգնություն մինչեւ 2024թ. վերջ։ Այս մասին տեղեկացրել է Defense One ամերիկյան պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան աշխատակցին։
Նրա խոսքով՝ միջոցների հատկացումը նախատեսվում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակում, որը ենթադրում է զենքի գնում ամերիկյան արտադրողներից։
Դեկտեմբերի սկզբին Reuters գործակալությունը, հղում կատարելով փաստաթղթին, տեղեկացրել էր, որ USAI-ի գծով ամերիկյան վարչակազմը աշխատում է ռազմական օգնության հերթական փաթեթի պատրաստման ուղղությամբ՝ 988 մլն դոլարի չափով։



