Բաղրամյան պողոտայում երթևեկության կազմակերպմա...

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: