Հոկտեմբերի 6-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում բողոքի ակցիայի ժամանակ առնվազն 15 մարդ է մահացել: Երկրի վարչապետը «չափազանց մեծ ուժի կիրառման» պատճառով որոշում է կայացրել Բաղդադի արևելյան հատվածից հանել բանակային ստորաբաժանումները և դրանք փոխարինել դաշնային ոստիկանությամբ:
Russia Today-ի փոխանցմամբ՝ իրավախախտումներ թույլ տված սպաները և հրամանատարները ձերբակալվել են:
Հոկտեմբերի 5-ի դրությամբ Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով կար շուրջ 100 զոհ, 4000 վիրավոր:
ԱՄՆ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին երկխոսության կոչ է արել:



