Բաղդադի կենտրոնական իշխանությունները և Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի կառավարությունը համաձայնության են եկել Իրաքի հյուսիսում գտնվող այդ տարածաշրջանից նավթ արտահանելու շուրջ՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Իրաքյան Քրդստանից նավթի մատակարարումների վերսկսման վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրաքի վարչապետ Մուհամեդ աս Սուդանիի և ինքնավար շրջանի կառավարության ղեկավար Մասրուր Բարզանիի բանակցությունների արդյունքում:
Բարզանին հայտնել է, որ ձեռք բերված համաձայնությունը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն դրա բոլոր հիմնական դրույթները կարտացոլվեն Իրաքի բյուջեում և նավթի ու գազի մասին օրենքում: Նա համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը համապատասխանում է բոլոր իրաքցիների շահերին:
Աս Սուդանին էլ նշել է, որ Էրբիլի հետ պայմանավորվածությունները կոչված են լուծելու բոլոր շահագրգիռ կողմերի խնդիրները: Նրա խոսքով՝ նավթի արտահանման դադարեցումը լուրջ հարված էր երկրի ընդհանուր եկամուտներին: