
Իշխանական պատգամավոր Վահագն Թևոսյանը փորձել է հիմանվորել, թե ինչու են նոր օրինագիծ ընդունու, որով հնարավորություն են տալիս բանակից խուսափածներին գումարի դիմած ազատվել քրեական պատասխանատվությունից։ Թևոսյանը ինչպես միշտ գունազարդ է նկարագրել իրավիճակը․«Բանակում ծառայելը պիտի պատիվ լինի: Առնվազն՝ սկզբնական շրջանում, համարվի: Այս ընկալման արմատավորմամբ նաև հնարավոր կլինի օրինակելի բանակ զարգացնել: Ինչ-որ մի պահից բաշիբուզուկը պիտի ջանա ու չկարողանա բանակ ընկնել, ու հանրությունը պիտի հասկանա, որ բանակ չընկած մարդը, եթե գիտությամբ չի զբաղվել, եթե հիվանդ չի եղել, եթե օրենքը հնարավորություն չի տվել, եթե ուզել ա, ու չի ստացվել, այլ ուղղակի թռել ա, այլ կերպ ասած՝ էդ պատվին իրեն արժանանալուց զրկած մարդը ուղղակի բաշիբուզուկ ա կամ վախկոտ: Միայն այդ ժամանակ բանակից թռնելը կդառնա զարմանալի ու անտրամաբանական: Իսկ եթե բանակից թռել ես (ոչ թե օրենքով ազատվել ես, ոչ թե հանգամանքների բերումով ուշացել ես կամ հեռու ես եղել, այլ հենց թռել ես), բանակի ինչի՞ն ես պետք»։
Թևոսյանն ըստ ամենայնի չի նկատել, թե ինչպես է սահուն կերպով նկարարգել իր իսկ ներկայացրած իշխանությունը։ Իշխանություն, որի գրեթե ամբողջ էլիտան չի ծառայել բանակում ու չի մտնում Թևոսյանի սահմանման շրջանակում՝ գիտությամբ չի զբաղվում կամ առողջական խնդիր չունի։
Եթե հենվենք Թևոսյանի բանաձևի վրա, ապա կստացվի, որ գլխավոր «բաշիբոզուկը» վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա ազատվել է զինվորական ծառայությունից ոչ թե գիտությամբ զբաղվելու համար կամ առողջական խնդիրների (պաշտոնապես Փաշինյանը առջողական խնդիրներ չունի), այլ զուտ այն պատճառով, որ իր ավագ եղբայրները արդեն իսկ ծառայել են խորհրդային բանակում։ Այսինքն Փաշինյանը օգտագործել է իր եղբայրների ԽՍՀՄ բանակում ծառայած լինելու հանգամանքը և խուսափել ծառայությունից։ Եվ սա պետության համար ամենածանր տարիներին, երբ պատերազմը նոր էր ավարտվել և սահմաններն ամրացնելու խնդիր կար։
Իրականում Հայաստանի նման բարդ մարտահրավերներ ունեցող երկրներում բանակում չծառայելը պետք է լինի ոչ պատվաբեր կետ կենսագրության մեջ, իսկ ծառայություն չանցածները պետք է իրավունք չունենան պետական բարձր պաշտոններ զբաղեցնել։ Մարդ, որը իր կյանքը չի վտանգել հանուն իր պետության իրավունք չպետք է ունենա այդ պետության ղեկին գտնվելու։ Կիսապատերազմական վիճակում պետության ղեկին չպետք է լինեն «բաշիբոզուկներ», նրանք վտանգավոր են մեր անվտանգության համար։