«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակ...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

«Այս որոշումը մեր կուսակացության և քաղխորհուրդի երկար քննարկումների արդյունքում է ընդունվել։ Նոյեմբերին և դեկտեմբերին կայանալիք  ընտրությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- նշեց Աբովյանը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն Գորիսում, Մեղրիում, Տաթևում, Տեղում, Դիլիջանում  և Գյումրիում։