Բաքվում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը ԱԳՆ է հր...

Պաշտոնական Բաքուն արձագաքնել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիցիչների հետ հանդիպմանը:

Համաժողովի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը ՌԴ դեսպանի  հետ քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների մանրամասները եւ նրան փոխանցել համաժողոի հռչակագիրը, որը անցկացվել է մայիսի սկզբին Ստեփանակերտում:

«ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել ԶԼՄ-ներում  Հայաստանում ՌԴ դեսպանի  եւ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիցիչների հետ հանդիպման մասին տարածված տեղեկատվության հստակեցման եւ համաժողովի հռչակագրի ստացման համար», — «Մինվալ»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան: