Բաքվում առևտրի կենտրոն է այրվում

Բաքվում այրվում է առևտրի խոշոր կենտրոն «Դիգլասը»: Շենքից տարհանում է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը:

«Բաքվի Նիզամենսկի թաղամասի առևտրի խոշոր կենտրոնում հրդեհ է բռնկվել: Սկսել են մարդկանց տարհանման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 4 ուղղաթիռ, 10-ից ավելի հրշեջ մեքենա:

Նշվում է, որ առևտրի կենտրոնում մոտ 500 խանութ է աշխատում: Հրդեհի հասցրած վնասը, նախնական գնահատականներով, կազմում է մոտ 30 մլն մանաթ: