Բաքուն Երևանին առաջարկում է սահմանազատման հար...

Բաքուն Երեւանին առաջարկում է սահմանազատման եւ սահմանագծման հարցով երկկողմ քննարկումներ սկսել: Այս մասին, ինչպես հայտնում է Sputnik Азербайджан-ը, հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 43-րդ նիստի ժամանակ:

«Ադրբեջանը Հայաստանից դրական պատասխան է ակնկալում պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու համար։ Հայաստանում ռևանշիստական հռետորաբանությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար վտանգ է հանդիսանում»,- հայտարարել է Բայրամովը: