Բաքուն Երևանից Ալիևի հետ հրատապ բանակցություն...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters-ին ասել է, որ Բաքուն Երևանից Ալիևի հետ հրատապ բանակցությունների առաջարկ չի ստացել։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ հեռախոսազրույցների ընթացքում հայտարարելով, որ պատրաստ է հրատապ բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով։