Բաքու մեկնած հայերին թույլ չեն տվել տեսակցել...

«Գերիներին տեսակցելն առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև այդ հարցը մենք Երևանում բարձրացրել էինք. մեզ համար կարևորը՝ վերադարձի առումով լինի առաջընթաց. հիմնականում այդ հարցին է եղել անդրադարձ։ Հարցը քննարկվում է, միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ և ոնց, և ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակում»,- Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Պետք է հասկանանք մեկ բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանական հասարակությունում՝ հակառակ նշանով, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը Ադրբեջանի հասարակության համար ցավ է, և եթե անգամ դա օբյեկտիվ պատկերացում չի, ազդեցություն է թողնում գործընթացի վրա»,- նշեց Նավասարդյանը։