Բանկերն իրենք են ընտրելու` ում վարկերը ներեն,...

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․«Այս պատերազմական օրերին առավել կարևոր է հանրությանը ճիշտ և ամբողջական տեղեկատվություն փոխանցելը: Այսօրվա ԱԺ-ում առաջին ընթերցումով ընդունված վարկերի ներման նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ինձ բազմաթիվ քաղաքացիներ: Կարծում եմ շատերը կարիք ունեն այս պարզաբանման:

Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներում ավտոմատ տեղի չի ունենալու, բանկերն իրենք են ընտրելու ում ներեն, ում` ոչ»: