«Բա՞ն է փոխվել, արդեն կարելի է առանց դիմակի ե...

Երեւանի ավագանու արտահերթ նիստում երբ քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը ներկայացնում էր հերթական հարցը, քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Մի քիչ բարձր, պարոն Նազարյան ջան: Ուզում եք՝ հանեք դիմակը»:

Սրան արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Պարոն քաղաքապետ, բա՞ն է փոխվել, արդեն կարելի է առանց դիմակի ելույթ ունենա՞լ: Քանի կար առաջին շարքը փախնում էր, հիշեք՝ դուք տիկին Վարդանյանին ինչ էիք անում: Իրավիճա՞կ է փոխվել»:

Մարությանն էլ պատասխանեց. «Այո, բոլորը հիվանդանցել եւ արդեն բուժվել են, մասնավորապես, ես»:

Անի Խաչատրյանը շարունակեց. «Նա ավելի լայն դահլիճ էր, բայց դուք փախաք, իսկ երեկ դուք առանց դիմակի ելույթ ունեցաք»: