Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:



