Այսօր ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: «Հետքի» փոխանցմամբ. ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ:
Ցուցարարները
իրենց վիրավոր ընկերներին մասին հստակ ոչինչ դեռևս չգիտեն, նրանց տեղափոխել են տարածքից: Ոչ ցուցարարները, ոչ ոստիկանները վիրավորների մասին հստակ թվեր չեն հայտնում:
Ճանապարհին հարյուրավոր մեքենաներ են պարփակված, չեն կարողանում տեղաշարժվել:
Հիշեցնենք, որ ճանապարհը փակելու պատճառն այն է, որ փայտ մշակողներին արգելել են փայտանյութ տեղափոխել անտառից։



