Բախում է տեղի ունեցել թալիբների կողմնակիցների...

Աֆղանստանի հարավ-արևմուտքում գտնվող Նիմրոզ նահանգում բախում է տեղի ունեցել թալիբների կողմնակիցների և իրանցի սահմանապահների միջև։ Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ սահմանը փակվել է կոնֆլիկտի պատճառով։ Թալիբները ձերբակալել են իրանցի սահմանապահներից մեկին։

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները և Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել բախումը։