Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում` Հանրապետու...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ քիչ առաջ ավարտվել է իր հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում ամանորյա միջոցառումների վերաբերյալ:

«Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր և կարծես այդ խնդիրը լուծվում է:

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երևանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երևանում:

Բացառիկ Ամանոր է լինելու Երևանում` Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»,- գրել է վարչապետը:

իր