Իրականում մեր նիստի մեծ մասը փակ էր, բայց կարելի է ու այսինքն այս խորհրդարանի վերջին բյուջետային է, բայց հետագայում, օրինակ, ԱԱԾ պետի, Արտաքին հետախուզության պետի զեկույցները կարելի էր բաց նիստով ներկայացնել, հատկապես ԱԱԾ պետի հետ կապված ոչինչ չասեց, գրեթե ոչինչ չասեց։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Հիմա հարցս, որը քննարկվել է նաև հանձնաժողովում, տարբեր, ԱԱԾ պետին հատկապես ուղղված հարցումներիցս, տարբեր գերատեսչություններ, գրավոր հարցումներիցս հետո։
Ի սկզբանե, երբ որ 44-օրյա քննիչ հանձնաժողովը ձևավորվեց, մենք մեր դիրքորոշումը նաև արտահայտեցինք, կասկածի տակ դրեցինք օբյեկտիվությունը, հասարակական վստահելիությունը և այլն։
Անցավ երեք տարի, հիմա հասկանում ենք, որ չկա, ինչ-որ անորոշ բան է, բայց գաղտնի բաժնում դրված է մի թղթածրար, որտեղ կան խայտառակ արձանագրումներ, որ 2018 թվականին բարձրագույն զինվորական պաշտոնի նշանակում է կատարել Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի հիմքով։
Կա արձանագրում, որ բարձրագույն զինվորական պաշտոնի եղել է մարդ, որ չի բացառվում, որ այլ երկրի ազդեցության գործակալ է։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ռազմական գնում է կատարվել, հակառակ ձեր զգուշացումների, Նիկոլ Փաշինյանի, բայց որևէ արդյունք չունի։ Կա արձանագրում, որ տասնյակ միլիոնավոր դոլարների ՀՕՊ համակարգը գնվել, որը անարդյունավետ է եղել, միակ դեպքն է, որ Գլխավոր դատախազություն այդ ժամանակ գրություն եք ուղարկել, չկա հետևանք։
Ուզում եմ հասկանամ, անկախ այն բանից, այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը մտել է ուժի մեջ, չի մտել, բայց այդ ամեն ինչը գրած է, ու դրած է Ազգային ժողովում, լուծումը ո՞րն է, իրավապահները ո՞նց կարողան այդ ուղղությամբ աշխատեն»:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ իրենք լուծումների մասին զրույցներ ունեցել են:
«Պարոն Մանուկյան, լուծումների մասին գոնե ես և դուք ունեցել ենք զրույցներ, լուծումը դա օրենքով նախատեսված ընթացակարգերն են, հիմա ժամկետի հետ կապված խնդիրը ինքներդ էլ, իմ համար էլ շատ վիճահարույց է, որովհետև եթե ունենք նպատակ զեկույց ունենալու, մենք զեկույց ունենք, և այդ գաղափարից ելնելով, քննիչ հանձնաժողովի որպես նախագահ ես զեկույց ուղարկել եմ Ազգային ժողովի նախագահին, որից հետո ենթադրում էի, որ այդ զեկույցը պետք է դրվի լիագումար նիստերի քննարկմանը, ես խնդրում եմ այս մասը ուշադիր եղեք էլի:
Ես կարծում եմ, որ զեկույցի գոյությունը, դուք հիմա նշում եք բաներ որոնց ես պատասխան չեմ տալու որովհետև անձամբ ես եմ գաղտնիության բանը դրել հուշ գաղտնի ես չեմ դրել խիստ գաղտնի, որովհետև այնտեղ ով որ կարդացել է և ես կարծում եմ, որ լավ կլիներ, որ բոլորը կարդային, որովհետև այդ աշխատանքը հիմա գտնվում է առաջին բաժնում, բայց, պարոն Մանուկյան, որպեսզի ձեր նշած կառույցներին դուք նամակը գրեք և ստանաք պատասխան, մենք հիմա կազմակերպել ենք Ազգային ժողովի աշխատակազմի հետ, պարոն Առաքելյանի հետ պայմանավորվել ենք, որ այն ամբողջ 16,000 էջից բաղկացած նյութերը պետք է տեղափոխվի առաջին բաժին, որից հետո պետք է որոշում կայացվի այ այդ նյութերին հասանելիություն տալ պետական այն կառույցներին, որտեղ իրենք այդ ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն կունենան, առաջին հերթին գլխավոր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարություն, որովհետև այդ ամբողջը մեկտեղված է այս շենքում, ուրիշ տեղ չկա, որ այդ ամբողջը դրված լինի, այդ արխիվը շատ կարևոր է, որպեսզի հետևանքները իմ եզրակացությունը, որը ներառված է անձամբ իմ զեկույցի վերջին մասում, 45 կետից բաղկացած, դրանք շատ կարևոր են, որպեսզի մենք դասեր քաղենք, թե ինչ է եղել, իսկ ինչ վերաբերվում է, դուք ասացիք կադրային քաղաքականության, Արշակ Կարապետյանին կարծեմ վերջերս նորից հետախուզում են տվել, շատ լավ, իսկ ինչ վերաբերվում է ՀՕՊ-ի հետ կապված պարոն Մանուկյան հոպի այդ մասը ասահականների երբ որ տեսանք մեծ ծավալի հա ինչ-որ ասեմ բաց թողում էր անմիջապես քննիչ հանձնաժողովը որոշեց որպեսզի այդ նյութերը ուղարկի գլխավոր դատախազություն թե ինչ ընթացք ունեցավ կարելի է նաև հետ հետաքրքրվել հասկանալու համար, որովհետև սպառազինության ձեռք բերումը գիտենք շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ և Դավիթ Գալստյանի մասին բոլորս էլ հայտնի է, լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք և կարծում եմ, որ բոլոր տված վնասը մեր անվտանգային համակարգին, ով որ տվել է վնաս, պետք է պատժվի օր առաջ»:
Արձագանքելով Մանուկյանն ասաց. «Պարոն Քոչարյան, Արշակ Կարապետյանի անմեղությանը չեմ ուզում անդրադառնալ, բայց նայեք, Արշակ Կարապետյանին ամենաբարձր պաշտոնների Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը չէր նշանակել, Բաբկեն Թունյանի կողքին էր նշանակել։ Այսինքն, հիմա այն, ինչում, որ մեղադրում են Արշակ Կարապետյանին, դրանից հետո Արշակ Կարապետյանին նշանակել են ավելի բարձր, պաշտպանության նախարարի պաշտոնի։
Հիմա, դեռ ավելին, այդ ժամանակ էլ Գլխավոր շտաբի պետ վերանշանակել էր այն մարդուն, որի մասին զեկույցում բավականին բաներ կա, հիմա չեմ ուզում դրանց անդրադառնալ, որ գերատեսչություն ասում եմ, եղբայր, այսպիսի արձանագրումներ կա, ասում է, զեկույցը չենք ստացել, հիմա հասանելիությունը մեկ բան է, իսկ պարտադիր ուղարկելը մեկ բան, տիկին Սարգսյան, Քոչարյան Անդրանիկին չլսեք գաղտնալսումների հարցով և առողջ մրցակցության մեջ, խնդրում եմ ԱԱԾ-ի հետ չմտնեք, ԱԱԾ-ի գաղտնալսումները այ սենց հայ ժողովրդին արդեն կերակրել են, հերիք է, խնդրում եմ դուք մնացած կարևոր գործերով զբաղվեք»:



