Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովի նախագահի կողմից առաջադրված թեկնածուն փաստաբան Գրիգոր Բեքմեզյանն է։
Նա ներկայացրեց դատական համակարգի վերաբերյալ իր պատկերացումները, պատասխանեց պատգամավորների հարցերին։
«Դատավորը պետք է վստահ լինի, որ ինքը ճիշտ է, նրանք պետք է իրենց միջից հանեն կաշկանդվածությունը, ազատ լինեն այդ կաշկանդվածությունից յուրաքանչյուր գործ քննելիս։ Այն դատավորն է անկախ ու ազատ, որը չունի կաշկանդվածություն ու առաջնորդվում է միայն օրենքով», - իր ելույթում հայտարարեց Բեքմեզյանը։
Թեկնածուն կարևորեց նաև դատավորները սոցիալապես ապահով լինելը:



