ԱԺ նիստի օրակարգում Հարկային օրենսգրքի մեծ փա...

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստերի աշխատանքը։ Խորհրդարանի օրակարգում այսօր Հարկային օրենսգրքի մեծ փաթեթն է։

Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ 

Այսօր ԱԺ-ին կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։