ԱԺ նախագահը վստահ է, որ ընդդիմությունը մանդատ...

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահություն ունի, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր չեն դնի:

Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ընդդիմությունը մանդատները վայր չի դնի, ես դրանում վստահ եմ: Իրենք նույնիսկ արտահերթ ընտրության պահանջ չունեն: Մենք ստանձնել ենք պարտավորություն, որը պետք է իրականացնենք»,–ասաց ԱԺ նախագահը:

Ավելի վաղ անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին՝ Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը առաջարկել էր վայր դնել մանդատները, որ արտահերթ ընտրություններ լինեն։