Այսօր վաղ առավոտից ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է մեկնարկել կառուցապատողների նախաձեռնությամբ: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չընդունել «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը՝ պատճառաբանելով, որ ոլորտը լավ ուսումնասիրված չէ:
Կառուցապատող ընկերությունների մեկի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնակարան ցանկացողների հետ կառուցապատողները պայմանագիր են կնքել, իսկ այդ օրինագծի ընդունումից հետո ցեմենտի գինը կթանկանա, և ստիպված են պայմանագիր կնքած քաղաքացուն հայտնել, որ բնակարանի գնի նախահաշիվը փոխվել է: Ակցիայի մասնակցի խոսքով՝ սխալ է այդ օրինագծի ընդունումը՝ մինչև խոսրապես ուսումնասիրելը:
ԱՎԵԼԱՑՈՒՄ. ԱԺ-ն ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Բողոքի ակցիան շարունակվում է:



