ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռազմական դրո...

Այսօր խորհրդարանը 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

83 կողմ քվեով անցավ նաև կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Ինչպես քվեարկություններից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, այս նախագծերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար կգործի 3-ժամյա ռեժիմ, ինչից հետո հանձնաժողովները կքննարկեն նախագծերը և դրանց վերաբերյալ կներկայացնեն իրենց եզրակացությունները:

Սիմոնյանը պատգամավորներին հորդորեց ուշադիր լինել կոչնակին՝ ներկա լինելու առաջիկա ժամերին մեկնարկելիք նիստին: