Այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում Ազգային Ժողովի դիմաց: Ցուցարաները՝ «Հայաստանի ապագայի զարգացման ռազմավարություն» ՀԿ ներկայացուցիչներ ու այլ կազմակերպությունների անդամներ, պահանջում են չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան՝ պնդելով, թե այն իր մեջ հակասահմանադրական կետեր է պարունակում:
Մասնակիցների խոսքով՝ իրենք ակցիայի միջոցով փորձում են լայն հանրությանը իրազեկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պարագայում պետականությանը հասցվելիք վնասների ու ռիսկերի վերաբերյալ:
Նշենք, որ այս նույն ընթացքում ԱԺ շենքի մոտ շարունակվում է «Կամք» հասարակական նախաձեռնության կազմակերպած ստորագրահավաքը, որն ունի նույն պահանջը՝ չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:



