
Ազգային ժողովի ամբիոնից հայերեն բառերով, բայց թուրքական տոնայնությամբ խոսացող իշխանությունը «ֆաս» հրաման է կատարում, այս անգամ ոչ միայն ընդդիմության մասին հոխորտալով, այլև` Արցախի դրոշի։
Ես հասկանում եմ ձեզ, որ ժողովրդի միասնականությունը և կոնսոլիդացիան ընդդիմության շուրջ` ձեզ համար նման է դիվահար մարդու գլխին Սուրբ ջուր լցնելու էֆեկտին։ Հայաստանում` մայրաքաղաքից սկսված, վերջացած ամենահեռավոր մարզով ծածանվում են Հայաստանի և Արցախի դրոշները, և Հայաստանի ժողովուրդը վերջնականապես ցույց կտա ձեզ ձեր տեղը` պատմության աղբանոցում։
Հայկը երբեք չի՛ պարտվելու ոսոխ Բելին։
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից