
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ Զովք սուպերմարկետի դիմաց, բախվել են Tesla-ն, Nissan-ը և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող «Հագեր» մակնիշի ավտոբուսը։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։