Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանում...

Մի շարք հարգելի օգտատերեր, այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին և հարցադրում են անում. հիշո՞ւմ ես այս ելույթդ, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ միայն հիշում եմ, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:

Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս՝ վերջին 20 տարում:

Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը», - գրել է վարչապետը։