«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել․
«10-ը մայիսի, 2021թ., ԱԺ-ում հրաժեշտի նիստ-ցերեկույթ է։ Իշխանական պատգամավորները խոսում են մեծ-մեծ ու ամեն ինչից, բացի գլխավորից՝ Արցախ, 44-օրյա պատերազմ, ծանր պարտություն, հազարավոր զոհեր, տարածքների կորուստ։ Այսպիսի հեղափոխականներ մեզ բաժին հասան՝ անպատասխանատու կուրությամբ և ազգային գլխավոր շահերի ուրացումով»։



