Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը:
«Նախօրեին մենք տեսաուղերձներով հայտնել ենք, որ ժամը 16։00-ին լինելու ենք դատարանի շենքի առջև` ի աջակցություն Սամվել Կարապետյանի։
Սամվել Կարապետյանը շուրջ հինգ ամիս ապօրինի կալանքի տակ է Հայ Առաքելական Եկեղեցուն սատարող մեկ նախադասության համար»,-նշված է հաղորդագրության մեջ:



