Այս տարի Գերմանիային Ուկրաինային հակաօդային պ...

Գերմանիայի կառավարությունը մտադիր է մինչև տարվա ավարտը Կիևին մատակարարել IRIS-T հակաօդային պաշտպանության ևս երկու համակարգ: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, Իտալիայում G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբեկը:

Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինայի սպառազինությունների երկրորդ մատակարարն է: Գերմանիան մինչ այժմ միջոցներ է հատկացրել Կիևին ռազմական աջակցության համար և պարտավորություններ է ստանձնել մոտ 28 միլիարդ եվրոյի չափով ապագա ծախսերի համար:

2025 թվականի բյուջեի մասին համաձայնագրով՝ Ուկրաինայի ռազմական աջակցության համար Գերմանիան պետք է հատկացնի մոտ 4 միլիարդ եվրո, ինչը երկու անգամ պակաս է, քան 2024 թվականին: Բյուջեն, սակայն,  դեռ չի հաստատվել Բունդեսթագի կողմից: