
Գագիկ Ծառուկյանը իր պաշտոնական էջում գրում է․
34 տարի առաջ համազգային զարթոնքով, ժողովրդի միասնությամբ մեկնարկեց Արցախյան պայքարը:
Այժմ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն այն գաղափարը, որն ընկած էր Շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս:
Մեր խոնարհումը արցախյան ազգային-ազատագրական պայքարում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած բոլոր քաջորդիների հիշատակի առջև:
Ձեր սխրանքն անմար է...