Մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անրադարց կատարեց երեք տարում ԱԱԾ 5 տնօրենների փոփոխությանը:
«Այսպիսի կառույցներում ղեկավարներին այդքան հաճախ չեն փոխում, եւ եթե փոխում են, պետք է լինի հստակ բացատրություն: Ես եւ պարոն Համբարձումյանը հստակ նշել ենք մեր հրաժարականների պատճառները: Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն, այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը»,-ասաց նա:



