Այս գործողության ավարտից հետո Գազան կփոխի իր...

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողությունը, սպասվում է Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինների զորահավաք, չորեքշաբթի հաղորդել է պետական հեռարձակող Kan-ը։

Պետական հեռարձակողի տվյալներով՝ գործողությունը ստացել է «Գեդեոնի կառքեր 2» անվանումը։

«Այս գործողության ավարտից հետո Գազան կփոխի իր տեսքը և այլևս նույնը չի լինի», - նախարարի խոսքերն է մեջբերում Kan-ը։