Այս Ազգային ժողովը ԳԽ-ի համեմատ բավական թույլ...

Ազգային ժողովը երեկվանից արձակուրդում է: Խորհրդարանաի՝ վերջին մի քանի ամսվա աշխատանքերը գնահատելու համար Politik.am-ը մեկնաբանություն խնդրեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանից` դիտարկելով այն կարծիքները, որ այժմյան խորհրդրանականերից շատերը համապատասխան փորձ չունեն:  Արշակյանը մեզ հետ զրւյցում նշեց, որ գնատական պետք է տրվի համեմատության մեջ: Այս Ազգային ժողովը կարող է համենմատվել միայն Գերագույն սովետ հետո Ազգային ժողով գումարման հետ:

«Եթե հիշում եք, 1990 թվականին ընդունվեց Գերագույն սովետը, որը 40 օր անց վերանվանվեց Գերագույն խորհուրդ: Այդ Ազգային ժողովը, որի նախագահը Բաբկեն Ավետիսյանն էր, ընդունեց մի քանի կարևոր փաստաթղթեր, օրինակ՝  Հայաստանը հռչակեց անկախ, իրավական, ժողովրդավարական պետություն, ընդունեց օրենքներ՝  սահմանադրություն ընդունելու, նախագահի, ԱԺ-ի, բանակի, ազգային ծառայության մասին, և բոլոր պատգամավորները, առանց բացառության, անփորձ էին: 

Սա պերեստրոյկայից ծնված Գերագույն խորհուրդ էր, որի ընդունած շուրջ 1300-ից ավել օրենքերը աշխատում են մինչև այսօր: Նշանակում է՝  ոչ պրոֆեսիոնալների Ազգային ժողովը հրաշալի օրենքներ է ընդունել, հետևաբար պրոֆեսիոնոլիզմն այստեղ էական չէ»,- ասաց նա: 

Ազատյանը հատուկ շեշտեց, որ պետք է «դուխ» ունենալ և ծրագիր, պետության զարգացման հայեցակարգ և անպայման՝ մեծ եռանդ: 

Ըստ նրա՝  այս Ազգային ժողովը Գերագույն խորհրդի համեմատ բավական թույլ է, որովհետև ԳԽ-ն կես տարվա մեջ բազմաթիվ պետականաշինական օրենքներ էր ընդունել,  բայց մյուս գումարման խորհրդարանների համեմատ, բացի ԳԽ-ից,  լավն է: Լավն է, քանի որ քաղաքական է: Գերագույն խորհուրդ պառլամենտից հետո եղել են ապաքաղաքական Ազգային ժողովներ, այս մեկը քաղաքական է, բայց թույլ է: 

«Մի փոքր ավելին էի սպասում վերջին գումարման Ազգային ժողովից: Կարծում եմ՝   սրա դեպքում ծուլություն կա, և հեղափոխականները պետք է հարգեն նրանց, ովքեր այդ գործը ավելի լավ են արել»,- ասաց նա: