
Մեր իրավապահ համակարգին բարություն է անհրաժեշտ․ կարող է այս պահին շատ տրիվիալ հնչել, բայց ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այսօր մենք ունենք դասական իմաստով իրավունքի ճգնաժամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
««Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությանը հաջորդում են Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի մի շարք ֆեյսբուքյան գրառումներ, այդ թվում սպառնալիքի, հաշվեհարդարի ուղիղ խոստումներ պարունակող։ Այդ պայմաններում ի՞նչ է տեղի ունենում՝ Սամվել Կարապետյանը ժամերի ընթացքում ձերբակալվում է, այնուհետև կալանավորվում է ու մինչ օրս կալանավորված է։
Գործընկերներիս հետ քննարկումների արդյունքում մի աբսուրդային անալոգիա եմ արել, օրինակ, Սոմալիում, որտեղ դեռ պիրատներ՝ ծովահեններ կան, նման արարքի, արտահայտության համար որևէ մեկին չէին ձերբակալի, որևէ մեկը մեկ օր կալանավորված չէր լինի։
Ես այս պնդումն անում եմ, թող որևէ մեկը հակափաստարկ բերի։ Եթե բերի, ավելի մեծ ողբերգություն կլինի»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։