Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգ...

Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչների կամ քաղաքացիների մոտ, գեթ կես նշույլ կասկած չկա, որ սա քաղաքական բնույթի գործ է՝ հաշվի առնելով Փաշինյանի ուղիղ հրահանգները միտինգներից և ոչ միայն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացների մասին:

«Մենք պետք է հասկանանք հետևյալը՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Ես չեմ հասկանում՝ մարդիկ հասնում են այդ իշխանական բազկաթոռին, լրիվ հիշողություն են կորցնում, քաղաքագիտական ամնեզիայի մեջ են ընկնում, անջատվում են, ի՞նչ է կատարվում:

Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով հասկանո՞ւմ եք՝ այնքան ամբարտավան են, որ միջազգային կոնֆլիկտի են բերել՝ Հայաստան-Իրան: Հիշում ենք, չէ՞՝ Իրանի դեսպանը հայտարարում էր, ասում էր՝ ժողովո՛ւրդ, վերջ տվեք, Իրան պետությունը ներգրավված է այս գործընթացի մեջ: Իրան պետությունն արդեն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի ոչ թե Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այլ հակառակը՝ ինքը տուժող կողմ է և Իրանի դատարանը որոշում էր ընդունել, բայց քանի որ մենք ունենք դասական առումով քաղաքական հետապնդում, ոչ մի բան չի աշխատում,-նշել է նա:

Արման Աբովյանը հավելել է, որ արդարությունը միանշանակ կվերականգնվի: