Այլեւս ոչ մի զինվոր չի զոհվելու թշնամու կրակո...

Այլեւս ոչ մի զինվոր չի զոհվելու թշնամու կրակոցից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Այս փաստաթղթով 100 տարի անց էլ է լինելու խաղաղություն։ Ի՞նչ գնով, գինը եղել է շատ ծանր, բարդ, տանջալից, բայց ՀՀ քաղաքացին իր որոշումը կայացրել է։ Ընտրություններին մի քանի ամիս է մնացել, ՀՀ քաղաքացիներին կանենք այն առաջարկը, որը կլինի ճիշտ առաջարկ, ՀՀ քաղաքացին կտա՞ մեզ քվե խաղաղության օրակագը շարունակելու, կգնանք կշարունակենք այդ օրակարգը»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։

Հարցին՝ իշխանությունները մտադիր են փոխելու ՀՀ Սահմանադրությունը եւ հանել Անկախության հռչակագրի մասը, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Այսօր մենք ունենք մեկ օրակարգ՝ ձեռք բերված խաղաղությունն ամրապնդել եւ իշխանությունը դրանով է զբաղված»։