Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադր...

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի «վնաս են հասցրել» քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին։ ​​Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադրբեջանական ճարտարապետական ​​ոճին», «շատ անորակ» էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», - ասել է նա։