Axios-ն իմացել է, թե Թրամփը որ երկիր կկատարի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսին այցելել Սաուդյան Արաբիա։ Ինչպես հաղորդել է Axios պորտալը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներինսա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի 2025թ. հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։

Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին մեկնել Սաուդյան Արաբիա՝ պետության ղեկավարի պաշտոնում Սպիտակ տուն երկրորդ ժամկետով վերադառնալուց հետո իր առաջին արտասահմանյան այցի համարգրել է պորտալը՝ հղում կատարելով երկու ամերիկացի պաշտոնյաների եւ նախագահի այցին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ սաուդցիները ցանկանում են, «որպեսզի ուղեւրությունը կայանա այն բանից հետո, երբ ձեռք բերվի հրադադր Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»,- նշվել է հոդվածում։

Սպիտակ տունը եւ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը Axios-ին չեն մեկնաբանել առաջիկա այցը։ Միաժամանակ, իսրայելցի պաշտոնյաները պորտալին հայտնել են, որ նույն աշխատանքային շրջագայության ընթացքում ամերիկացի նախագահի Իսրայել այցի հնարավորությունը դեռ չի քննարկվել։