Աղետի գոտում երկաթգծի վերականգնման ուղղությամ...

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման աշխատանքները շարունակվում են։

Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Երկաթուղու հետ կապված ակտիվ աշխատանքը շարունակվում է։ Այնտեղ լավ տեմպով առաջ ենք գնում, որպեսզի օր առաջ երկաթուղին աշխատի»,- ասաց Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ երկաթգծի լիարժեք վերականգնման ուղղությամբ ռուսաստանցի գործընկերները լայնածավալ աշխատանք են իրականացնում։

Ավելի վաղ, ՀՀ կառավարության նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։