Աղբահանության վճարի թանկացումով դրական քայլ ե...

Աղբահանության վճարների մասով կան տարբեր մոտեցումներ, օրինակ, մեր մոտ աղբանության վճարը գանձվում էր բնակարանում փաստացի ապրող մարդկանց թվով եւ այդ տվյալները տալիս էին համատիրությունները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ հիմա քաղաքապետարանը որոշել է փոխել սկզբունքը եւ վճարը սահմանել ըստ քմ-ների, յուրաքանչյուր քմ-ի համար 13 դրամ սակագնով:

«Ճշգրտության մասով երբեմն խնդիր է լինում, որովհետև, օրինակ, 4-5 տարի առաջ աղբանության տեսուչը եկավ և ասաց՝ ես տեղեկություն ունեմ, որ դուք բնակարանում ապրում եք հինգ հոգով, այնինչ բնակվում էինք երկու հոգով: Այսինքն համատիրություններից տվյալները ստանալը ոչ ամենաճիշտ գործիքն է եղել:

Կա քաղաքներ, որոնք գանձում են ըստ անձնագրային տվյալների, այսինքն տեսնում են՝ քանի հոգի է գրանցված: Մենք որոշել ենք անցնենք այս սանղակին, որը իմ կարծիքով ավելի ճիշտ է և ավելի ռացիոնալ է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե մարդը միայնակ է ապրում 50-60 քմ-անոց բնակարանում, նրա համար ղբահանության վճարը անգամներով թանկանում է, փոխքաղաքապետն ասաց. «Ամենալավ մեխանիզմը նա, որ դուք կշռեք ձեր աղբը, ասեք ես այսօր արտադրում եմ 750 գրամ աղբ, բայց բոլորս հասկանում ենք, որ հնարավոր չի նման գործիք կիրառել:

Մենք միշտ ասում ենք, որ մենք աղբանության վճար ենք վճարում, բայց մենք նաև վճարում ենք նաև սանմաքրման գումար: Հիմա այս փոքր, միգուցե միջին թանկացումով, ֆինանսական առումով իրականում որոշակի դրական քայլ ենք անում, և ես ակնկալում եմ, որ նաև Երևան քաղաքի մաքրության մասով դրական փոփոխություն կլինի»:

Փախքաղաքապետը ակնկալեց, որ փոփոխությամբ Երևան քաղաքի մաքրության առումով դրական կլինի՝ հայտնելով, որ այդ նպատակով բաև 600 մլն դրամի բազմաֆունկցիոնալ նոր մեքենաներ է ձեռք բերելու։

Լրագրողների դիտարկմանը, թե միևնույնն է մուտքերում և բակերում ազբն անպակաս է ՝ Լևոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Այդ աղտոտողները լուսնից չեն իջել, դուք եք, մենք ենք ձեր հարևաններն են, սա ընդհանուր մշակույթ է, կուլտուրայի ձևավորում է։ Այդպես էմոցիոնալ, որ ասում եք, հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել։ Ավելին ասեմ՝ ես երբեք աղբ չեմ թափում, ավելին՝ նկատողություն եմ անում»։