Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց պահեստամասերի և պարագաների վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և նորոգման ծավալները 7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Կատարված գործարքներն ընթացիկ գներով գնահատվում են 189 մլրդ 219.2 մլն դրամ, ինչը կազմում է Հայաստանում առևտրի ընդհանուր շրջանառության 4 տոկոսը:
Սեպտեմբերին կատարվել է 25 մլրդ 955.1 մլն դրամի գործարք, որը 12.5 տոկոսով գերազանցում է օգոստոսի և 14 տոկոսով՝ նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշը: Գործարքներն առավել փոքր ծավալների են եղել հունվարին (առևտրի շրջանառությունը կազմել է 14 մլրդ 55.2 մլն դրամ), իսկ առավել մեծ՝ սեպտեմբերին (25 մլրդ 955.1 մլն):



