Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց՝ ավտոմաքսատունը կտեղափոխի Գյումրի:Նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեյի նախագահ Դավիթ Անանյանը՝ կառավարությունից խնդրելով 181 միլիոն դրամ, որից շուրջ 41 միլիոնը նախատեսված է մեկ անձի գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային ծառայությունների ձեռքբերման, երկրաբանական-հետախուզական ծառայությունների ձեռքբերման ու հողի հիմքի ձեռքբերման ծառայությունների հետ կապված:



