Ավտոբուսներին չեն թույլատրել դուրս գալ երթուղ...

Մեզ հաջողվել է ավտոճանապարհներին վթարների և զոհերի թվի նվազում արձանագրել։

Այս մասին Կառավարութան նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ավտոճանապարհների և պետական տուրքի մասին» օրենքների փաթեթների քննարկման ժամանակ։

Ըստ վարչապետի՝ այս հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Փաշինյանը կառավարության անդամներին պատմեց, թե այս հարցում ինչ քայլեր են կատարել ՆԳՆ աշխատակիցները։

«Ոստիկանությունը միջքաղաքային ավտոկայաններում ստուգել է ավտոբուսների և միկրոավտուբուսների անվադողերը: Մաշվածության մեծ աստիճան ունեցողներին չեն թույլատրել դուրս գալ երթուղի: Եթե դուրս գային, երեկվա եղանակային պայմաններում 10-ից 6-ը հաստատ վթարի էր ենթարկվելու»,- նշեց նա։

Վարչապետն ասաց, որ շատ արդյունավետ միջոցառում է, և զարմացավ՝ ինչու նախկինում իրենց մտքով չի անցել։