Ավստրալիայի արտգործնախարարը կոչ է անում հայրե...

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը Լիբանանում գտնվող ավստրալացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: Այդ մասին նա հայտնել է X սոցիալական հարթակում:

Վոնգը նշել է, որ դեռ որոշ կոմերցիոն չվերթեր գործում են, ուստի հարկավոր է հեռանալ։ Իսկ Լիբանան մեկնել պատրաստվող ավստրալացիներին նա խորհուրդ է տվել զերծ մնալ նման ուղևորությունից։

«Եթե իրավիճակը վատթարանա, Բեյրութի օդանավակայանը կարող է ամբողջությամբ փակվել։ Իսկ եթե դա տեղի ունենա, կառավարությունը, գուցե, չկարողանա տարհանել դեռևս Լիբանանում գտնվող ավստրալացիներին», - հավելել է նա։

Ըստ արտգործնախարարի՝ Ավստրալիան «աշխատում է տարածաշրջանային գործընկերների հետ` հասնելու զսպվածության և լարվածության թուլացման»:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանեյեի և Բաղդադում «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Տարածաշրջանում շատերը դրա համար մեղադրել են Իսրայելին: Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան տալ Թեհրանում Հանիյեի սպանության համար։