
Հայաստանում օգոստոսի 12-20-ը անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունն ավարտվել է։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Զորավարժությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, Եվրոպայում և Աֆրիկայում տեղակայված ԱՄՆ ցամաքային զորքերը, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները։
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ զորավարժության առանցքում եղել է միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստումը, մասնավորապես՝ բժշկական տարհանման ընթացակարգերի մշակումը։
Զորավարժության ավարտից հետո ամերիկացի զինծառայողները իրենց տեխնիկայի հետ միասին լքել են Հայաստանը։